Լրահոս
Տնտեսական
18:16
03.10.22
106

Ադրբեջանը կարող է ապահովել Եվրոպայի գազի պահանջարկի միայն 4-5 տոկոսը

Ադրբեջանը մինչև 2027 թվականը պատրաստվում է կրկնապատկել գազի մատակարարումը Եվրոպա: Այդ երկրի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, թե «իրենք արդեն բանակցություններ են վարում գործընկերների հետ թե՛ դրսում, թե՛ երկրի ներսում»: 

Միխայիլ Ջաբբարովի խոսքով՝ Բաքուն հնարավորություն ունի ավելացնելու բնական գազի արտահանումը՝ շահագործելով ևս մի քանի գազային հանքավայրեր, այն էլ՝ եթե կարողանա կրկնապատկել արտահանման ծավալը: