Լրահոս
Արցախ
21:30
10.06.22
284

Ադրբեջանը ճանապարհ է կառուցում «հայերի համար». ի՞նչ երթուղի ունի Լաչինի միջանցքի այլընտրանքը

Դիմադրության շարժումը տարածքային նոր կորուստների հնարավորության մասին ահազանգեր է ստանում Արցախից և Սյունիքից: Չի բացառվում, որ վտանգի տակ հայտնվեն Բերձոր քաղաքն ու շրջակա գյուղերը, ինչպես նաև Սյունիքի Կոռնիձորը:

«Ճանապարհ՝ հայերի համար». այսպես է ադրբեջանական մամուլը ներկայացնում Լաչինի միջանցքը՝ որպես այլընտրանք կառուցվող ճանապարհը: Ըստ այդ հրապարակումների՝ Ադրբեջանի կողմից կառուցվող ճանապարհը 28 կմ է լինելու, անցնելու է Քրքջանով, Ղայբալիշենով, Լիսագորով, Հին Շենով, Մեղվաձորով ու մտնելու է Հայաստանի տարածք Կոռնիձորով:

Ամեն ինչ արվում է, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը որքան հնարավոր է հեռու լինի Շուշիից: Ընդդիմությունը կասկածներ ունի, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը արդեն պայմանավորվել են նոր ճանապարհի հարցում: Այն 2-3 ամսից շահագործվելու է: