Լրահոս
Քաղաքական
21:05
05.07.22
151

Ադրբեջանը 10 րոպե կրակել է Խաչիկ գյուղի ուղղությամբ. ՊՆ-ն հաստատում է պատգամավորի գրառումից հետո

Խաչիկի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի Զինուժի կրակոցների մասին տեղեկությունը պաշտպանության նախարարությունը հաստատել է:

Ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ երկուշաբթի երեկոյան 9 անց 15-ին խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից թշնամին կրակել է գյուղը պաշտպանող հայկական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, վնասվել է Խաչիկի ղեկավարի մեքենան։