Լրահոս
Միջազգային
20:50
10.07.22
351

Ադրբեջանում վրացական վագոններ են շրջվել

Img default alt hy

«Վրացական երկաթուղու» երեք բեռնատար վագոններ, որոնք Սև ծովի տարածաշրջանից շաքարի հումք էին տեղափոխում Ադրբեջան, Սաաթլի երկաթուղային կայարանի մոտ շրջվել են, հայտնում է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն։

Արտակարգ պատահարի հետևանքով զոհեր և տուժածներ չկան:

Ըստ նախնական վարկածի, վագոնների դուրս գալու պատճառը եղել է դրանցից մեկի տեխնիկական անսարքությունը։

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ։