Լրահոս
Քաղաքական
20:30
02.10.22
145

Ադրբեջանն ագրեսոր պետություն է և պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն. Էդմոն Մարուքյան

Img default alt hy

Ադրբեջանն ագրեսոր պետություն է և պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն։

«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս մասին հայտարարել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։

«Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի իշխաբունությունները պատերազմական հանցագործություններ են իրականացնում:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի այս և այլ վայրագությունների համար:

Ադրբեջանն ագրեսոր պետություն է և պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն»,- նշել է Էդմոն Մարուքյանը: