Լրահոս
Հասարակական
14:37
09.09.22
114

Ադրբեջանից վերադարձած 5 հայ գերիներից չորսը Գյումրիից են, մեկը՝ Վանաձորից

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ հայ գերիների: Տեղեկությունը հայտնել է մեր ԱԱԾ-ն՝ ողջունելով այս գործողությունը որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ: Գերիներին վերադարձրել են առանց միջնորդի: 

Վերադարձածներից միայն մեկն է Վանաձորից՝ 23-ամյա Հովսեփյան Էդիկը, իսկ չորսը Գյումրիից են՝ 26-ամյա Աղրամանյան Մարտին, 24-ամյա Գևորգյան Աշոտ, 26-ամյա Գրիգորյան Ֆելիքս և 32-ամյա Մանուկյան Վարազդատ: Բաքվից հայ գերիների վերադարձի մասին առաջինը ադրբեջանական լրատվամիջոցներն էին հայտնել: