Լրահոս
Հասարակական
19:37
07.07.22
599

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վայոց ձորի Ելփին գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ. վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա. ՊՆ

Img default alt hy

Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Հայկական կողմից տուժածներ չկան։