Լրահոս
Քաղաքական
18:13
03.10.22
110

Ադրբեջանի վայրագությունները դատապարտելու կոչով ՔՊ-ականը դիմել է ՆԱՏՕ-ի գործընկերներին

Ադրբեջանի զինուժի վայրագությունները հայ զինծառայողների նկատմամբ դատապարտելու կոչով ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իր կոլեգաներին է դիմել ՔՊ-ական պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

«Կխնդրեի, որ աջակցեիք նման գործողությունները դատապարտելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելուն»,- գրել է Քոչարյանը: