Լրահոս
Քաղաքական
17:05
07.09.22
92

Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին ՄԱԿ-ում ահազանգել է ՀՀ ներկայացուցիչը

Ադրբեջանի սադրիչ և ռազմատենչ գործողությունների մասին է ահազանգել ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը և հայտարարել, որ ոմանց համար սպառնալիքի և ագրեսիայի մշակույթը շարունակում է գերիշխել խաղաղության մշակույթին: 

Մարգարյանը Խաղաղության մշակույթին նվիրված ֆորումի մասնակիցներին հիշեցրել է, որ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին, խոչընդոտում ՄԱԿ կառույցների, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ։