Լրահոս
Արցախ
15:35
03.09.22
118

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում. ՊԲ

Img default alt hy

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը:

«Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 2֊ին երեք անգամ գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության տարբեր հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում»,-նշվում է ՊԲ հաղորդագրությունում: