Լրահոս
Տարածաշրջան
12:04
10.06.22
205

Ադրբեջանի իշխանությունները վտարում են «Sputnik Ադրբեջանի» գլխավոր խմբագրին

Img default alt hy

«Սպուտնիկ Արմենիա»-ն գրել է․

«Սպուտնիկ Ադրբեջան կայքի գլխավոր խմբագիր Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոն առաջիկա օրերին ստիպված կլինի լքել Ադրբեջանը։

Նրան մերժել են երկրում աշխատելու թույլտվության երկարաձգումը: Նմանատիպ մերժում է ստացել Սպուտնիկ Ադրբեջան մամուլի կենտրոնի պրոդյուսեր և Վ.Անտոնովա-Տրիզնո ամուսին Պավել Անտոնովը։ Նրանք երկուսն էլ Բելառուսի քաղաքացիներ են։

Այս տեղեկությունը հաստատել է ԱՀ Պետական ​​միգրացիոն ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Էլնուր Քալանթարլին։

Նա նշել է, որ այդ անձանց՝ աշխատանքի թույլտվությունը երկարացնելու վերաբերյալ դիմումները մերժվել են, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները»։