Լրահոս
Հասարակական
19:39
06.06.25
285

Ադրբեջանցիները Վիլիսով տարել են սյունեցի անչափահասներին. հուզմունքից խեղդվում են գյուղում

 

Ադրբեջանցի զինվորների ձեռքն ընկած սյունեցի 17-ամյա երկու տղաների ճակատագրի մասին դեռ որևէ տեղեկություն չունեն հարազատները: Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը, ըստ Արավուսի ավագանու անդամի, գիշերը իրենց ձիու հետևից են գնացել ու հայտնվել ադրբեջանցիների մոտ: Կեսօրին Կարենի հայրը մեզ հետ զրույցում ասել է, որ որևէ պաշտոնյայի հետ ինքը չի խոսել, որդուց նորություն չունի: Հայտնի չէ՝ արդյոք Երևանը դիմել է Բաքվին տղաների ճակատագիրը պարզելու համար: ԱԱԾ-ն վստահեցնում է, որ ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները երիտասարդների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու համար։