Լրահոս
Հասարակական
21:19
24.11.25
202

Ադրբեջանցիների ցավը հասկացել ու Բաքվից ուղերձներ են բերել հայերը՝ խաղաղության կամրջով

Մարտունակ բանակի կարիք, ըստ էության, Հայաստանը չունի, որովհետև հարևաններից միայն խաղաղության ազդակներ է ստանում: Խաղաղության հերթական ուղերձները Բաքու մեկնած հայ պատվիրակներն են բերել: Ադրբեջանցիները վստահեցրել են, որ չեն հարձակվի Հայաստանի վրա, որովհետև էլ պատերազմ չեն ուզում: Անցյալի ցավոտ էջերին էլ վերադարձ չի լինի: Արդյո՞ք օկուպացված Արցախն ու արցախահայության ինքնորոշման իրավունքն են ցավեցնում Ադբեջանին: