Լրահոս
Հասարակական
23:34
03.10.22
1 798

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Img default alt hy

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան: