Լրահոս
Հայաստան
16:14
08.07.22
199

Ադրբեջանական կրակոցներից Ելփինում վնասված մեքենան եղել է ճաշարանի մոտ. իրավիճակը՝ գյուղում

«Հայլուր»-ի նկարահանող խումբը առավոտից Վայոց Ձորի Ելփին գյուղում է, որի ուղղությամբ նախօրեին ադրբեջանական զինուժը կրակել էր, վնասել քաղաքացիական մեքենա:

Ըստ մեր պաշտպանական գերատեսչության՝ թշնամին կրակել է նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից, կրակը լռեցվել է հայկական կողմի պատասխան գործողություններից հետո: Ելփինում իրավիճակն այս պահին հանգիստ է: