Լրահոս
Հասարակական
18:09
13.07.25
243

Ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկան

Img default alt hy

Ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկան։ «Free Armenian Hostages» նախաձեռնությունն այս կապակցությամբ հայտարարություն է տարածել

«Նա պետք է իր ծննդյան օրը նշեր ընտանիքի և ընկերների հետ, մինչդեռ 1853 օր անցկացրել է Ալիևի գերության մեջ։ Մենք պայքարում ենք նրա և բոլոր 23 պատանդների համար»։

Մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Էուլջեքչյանը հացադուլից և առողջական վիճակի վատթարացումից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Նա բանտում հացադուլ էր հայտարարել, քանի որ ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորություն չէին տվել։