Լրահոս
Առողջապահական
15:52
08.03.23
190

Ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ոստիկանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Img default alt hy

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայողը, ում նույն օրը վիրահատել էին, շարունակում է գտնվել «Հանրապետական բժշկական կենտրոն» –ի վերակենդանացման բաժանմունքում։

Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում, այնտեղից թիրախավորել և կրակ է բացել Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել էին ոստիկանության 3 ծառայող, մեկը ծանր վիրավորվել էր։

Մարտի 7-ի դրությամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 9 անձ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Մարտի 7-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 153 հիվանդ: