Լրահոս
11:58
05.10.22
236

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ը դուրս է գրվել, 40-ը գտնվում է վերականգնողական արձակուրդում

Հոտկեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր: