Լրահոս
Հասարակական
16:20
10.09.22
113

ԱԱՏՄ անձնակազմի համար կազմակերպվել է հրաձգության պարապմունքների շարք

Img default alt hy

Կարևորելով ճգնաժամային իրավիճակներում ԱԱՏՄ անձնակազմի կողմից քաղաքացիական պատշտպանության հմուտ ներգրավվածությունը և այդ նպատակին՝ գիտելիքների ու հմտությունների անընդհատ կատարելագործումը, Տեսչական մարմնի Զորահավաքային բաժնի նախաձեռնությամբ, անձնակազմի համար կազմակերպվել է հրաձգության պարապմունքների շարք։

Հրաձգության առաջին փուլին մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավար անձնակազմը, առանձին մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, տեսուչներ և մասնագետներ։ Փորձառու հրահանգիչներն անձնակազմին ներկայացրեցին մարտական ատրճանակի կառուցվածքը, մարտական զենքից օգտվելու առանձնահատկությունները և հրաձգության անվտանգության կանոնները։

Մարտական խնդիրն էր՝ 15 կամ 25 մետրից խոցել թիրախը և հավաքել հնարավորինս շատ միավորներ։

Վարժանքի առաջին փուլում դիպուկ հրաձգությամբ աչքի ընկան Տեսչական մարմնի բյուջետային գործընթացի պատասխանատուները։

Նախատեսվում է հրաձգության պարապմունքներին ներգրավել ԱԱՏՄ ողջ անձնակազմը, նմանօրինակ վարժանքները դարձնել շարունակական՝ մեծացնելով համագործակցության շրջանակը։