Լրահոս
Քաղաքական
11:41
09.09.22
182

5 ռազմագերիները վերադարձել են առանց միջնորդի․ Տոյվո Կլաար

Img default alt hy

Ադրբեջանը հինգ հայ ռազմագերիների է փոխանցել Հայաստանին առանց միջնորդների։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Մենք ողջունում ենք օգոստոսի 31-ին Բրյուսելում ղեկավարների միջև կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից հինգ հայ ռազմագերիների փոխանցումը։  Սա կարևոր մարդասիրական ժեստ է, և հատկանշական է նաև, որ փոխանցումը տեղի է ունեցել առանց միջնորդների»,- գրել է նա։