Լրահոս
Առողջապահական
19:45
03.07.22
277

5 մթերք, որոնք նպաստում են երիկամների առողջությանը

Img default alt hy

«Style.news.am»-ը ներկայացրել է 5 մթերք, որոնք նպաստում են երիկամների առողջությանը.

«Լոռամրգի

Հակասեպտիկ նյութերը, որոնք մտնում են լոռամրգի բաղադրության մեջ, կանխում են պաթոգեն բակտերիաների աճը, որոնք բորբոքում են երիկամները: Բացի այդ, լոռամիրգն օգնում է մաքրել երիկամները և կանխել միզաքարային հիվանդությունները:

Դդում

Դդումը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, որոնք օգնում են օրգանիզմի դետոքսիկացմանը և վտանգավոր, քար առաջացնող աղերի հեռացմանը: Դդմի միջուկը հիանալի միզամուղ է, այն օգնում է թեթևացնել այտուցը և կանխարգելել երիկամների հիվանդությունները։ Բանջարեղենին վառ գույն է հաղորդում կարոտինը` բույսերի հզոր հակաօքսիդանտը, որը կանխում է երիկամների ու այլ օրգանների բորբոքային պրոցեսների զարգացումը։

Ծովային ձուկ

Ձուկը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք կարող են օգտակար հավելում լինել ցանկացած դիետայի համար: Դրանք նվազեցնում են արյան մեջ ճարպերի մակարդակը և կանխում արյան բարձր ճնշումը, ինչը բարելավում է երիկամների աշխատանքը։ Ձուկ ընտրելիս պետք է նկատի ունենալ, որ ծովային ձուկը շատ ավելի շատ ճարպաթթուներ է պարունակում, քան գետի ձուկը։

Քաղցր կարտոֆիլ

Բատատը բազմաթիվ նյութերի աղբյուր է, որոնք օգտակար են օրգանիզմի բոլոր համակարգերի համար։ Օրինակ՝ քաղցր կարտոֆիլում հայտնաբերված կալիումն օգնում է վերահսկել օրգանիզմի նատրիումի մակարդակը, ինչը կանխում է երիկամներում քարերի առաջացումը։ Բացի այդ, ինչպես դդումը, քաղցր կարտոֆիլն էլ հարուստ է հակաօքսիդանտ կարոտինով:

Կանաչ բանջարեղեն

Կանաչիները, սպանախը և բանջարեղենը հակաօքսիդանտների հարուստ աղբյուր են, որոնք պաշտպանում են օրգանիզմն ու նպաստում բջիջների, հյուսվածքների և օրգանների «նորոգմանը»։ Դրանք մաքրում են օրգանիզմը, հեռացնում են վնասակար աղերը, կանխում բորբոքային պրոցեսներն ու ապահովում են երիկամների հիվանդությունների հուսալի կանխարգելում»։