Լրահոս
Հասարակական
10:37
03.10.22
107

5 ահազանգ, 5 տուժած. փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Img default alt hy

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում, Տրետուք-Մեծ Մասրիկ և Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 5 տուժած։