Լրահոս
Միջազգային
15:00
05.10.22
104

5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում. տուժածների թիվը գերազանցել Է 500-ը

Img default alt hy

Առնվազն 530 մարդ վնասվածքներ են ստացել 5,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, որը հոկտեմբերի 5-ի առավոտյան տեղի Է ունեցել Իրանի հյուսիսային Խոյ քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Tasnim իրանական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Նրանց տվյալներով՝ տուժածների թիվը կարող Է առաջիկայում աճել: Քաղաքի փրկարար ծառայության ղեկավարի կարծիքով, բազմաթիվ բնակիչներ տարբեր վնասվածքներ են ստացել այն բանի հետևանքով, որ իրենց տները լքել են անմիջապես ստորգետնյա ցնցումների ժամանակ:

Հոկտեմբերի 5-ին ավելի վաղ Young Journalists Club գործակալությունը տեղեկացրել Է, որ երկրաշարժի հետևանքով տուժել Է 390 մարդ, նրանցից 135-ը հոսպիտալացվել են ձեռքերի և ոտքերի կոտրվածքներով, ինչպես նաև գլխի վնասվածքներով: Քաղաքում շուրջ 25 տուն ավերվել են կամ կիսով չափ, կամ ամբողջովին: Իրանի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Խոյ քաղաքի մերձակայքում: Էպիկենտրոնը գտնվում Է 10 կիլոմետր խորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: