Լրահոս
Հասարակական
16:43
03.10.22
340

45-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է քարերին և հայտնվել դաշտում, կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 127 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Մ. Փ-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայի տեխնիկական անսարքության պատճառով կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Փ-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» ԲԿ։ 

Նախաձեռնվել է վարույթ։