Լրահոս
Հասարակական
12:56
13.06.22
93

42-ամյա տղամարդը դանակահարել է 24-ամյա երիտասարդին

Img default alt hy

Երեկ՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 63 խումբը «ձախ անոթափոսի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։  

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ՝ 24-ամյա Ս. Հ-ն է։ 

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 17։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 42-ամյա Մ. Մ-ի և վիրավորի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Մ. Մ-ն դանակով հարվածել է Ս. Հ-ին։ 

Ոստիկանները կասկածյալին բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ ձերբակալվել է։