Լրահոս
Հասարակական
21:15
03.07.22
317

37-ամյա վարորդը «Ալմաստ» գործարանի դիմաց Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Img default alt hy

Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 37-ամյա Փայլակ Պ.-ն, իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 46-ամյա Սաթենիկ Պ.-ին:   

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շատպօգնություն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: