Լրահոս
Հասարակական
13:03
13.06.22
124

36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում 36-ամյա Կարեն Ղ-ն իր վարած Գազել մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 75-ամյա Լավրենտի Մ-ին։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։  

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։