Լրահոս
Հասարակական
22:18
12.09.22
343

35-ամյա վարորդը Սայաթ-Նովայի պողոտայում վրաերթի է ենթարկել անչափահաս տղայի

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երաևնում: Ժամը 18:40–ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած Lexus  GS 350 մակնիշի ավտոմեքենայով Սայաթ-Նովա պողոտայում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել անչափահաս տղայի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին, ովքեր երեխային նախ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: