Լրահոս
Աշխարհ
10:18
13.06.22
8 498

35-ամյա Օսմանովը դանակահարել է հայազգի վարորդին. վարորդի հարազատները հիվանդանոցում սպանել են Օսմանովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ որովայնի հատվածում դանակահարված տարեց հայազգի տղամարդու ընտանիքը Վլադիկավկազի հիվանդանոցներից մեկում իրավապահների աչքի առաջ հաշվեհարդար է տեսել կասկածյալի նկատմամբ

79-ամյա տաքսու վարորդ Սերգեյ Գրիգորյանը տեղ է հասցրել 35-ամյա ուղևոր Մուրադ Օսմանովին, սակայն ուղևորության ընթացքում նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել։ Արդյունքում Օսմանովը դանակով հարվածել է տղամարդու որովայնին։

Տաքսու վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրա թոռը, միջանցքում տեսնելով պապիկի վրա հարձակվողին, վազել ու ոստիկանների աչքի առաջ վիրավորել է նրան ոտքից ու մեջքից։ Այնուհետև Գրիգորյանի այլ հարազատ ատրճանակից մի քանի անգամ կրակել է Օսմանովի վրա։ 

Վերջինս չի փրկվել, նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում: