Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
08.11.24
91

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Բաքվի բանտում գտնվող ռազմաքաղաքական գերիներից կան անձինք, որ խնդրել են ընտանիքներին կապ հաստատելու փորձեր այլեւս չանել եւ հորդորել են մոռանալ իրենց գոյության մասին։

«Հրապարակ»

Իշխանության նախաձեռնած՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթում ընդգրկված որոշ աղմկահարույց դրույթներ արժանացել են նաեւ օտարերկրյա որոշ դեսպանների ուշադրությանը, որոնք թեպետ անվերապահ աջակցում են Փաշինյանին, սակայն որոշ շրջանակներում կարծիք են հայտնել, որ նման խայտառակ, հակաժողովրդավարական փոփոխություններն անթույլատրելի են։

«Ժողովուրդ»

ՔՊ-ն ապահովում է իր վերարտադրումը 2026թ.-ի ընտրություններում:

«Հրապարակ»

Մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանի գլխավոր զինկոմի պաշտոնը թափուր է:

«Հրապարակ»

Քյարամյանի թեման չի փակվում. ՔՊ-ում կարծում են, որ նա չպետք է անպատիժ մնա:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։