Լրահոս
Իրավական
14:00
07.09.22
257

32-ամյա տղամարդը դանակով, ապա կացնով հարվածներ է հասցրել 48-ամյա տղամարդուն. ՔԿ

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 48-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, 32-ամյա տղամարդու և  Էջմիածին քաղաքի 48-ամյա բնակչի միջև վերջինիս տան բակում գումարային հարցերի շուրջ  վիճաբանություն է ծագել, որի ժամանակ, 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել 48-ամյա տղամարդու կենսական կարևոր օրգաններին` պատճառելով  մարմնական վնասվածքներ: Շարունակելով իր հանցավոր մտադրությունը 32-ամյա տղամարդը  խորդանոցից վերցնելով կացինը կրկին հարվածել է 48-ամյա տղամարդուն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ միջադեպին միջամտել է վերջինիս կինը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝  2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, (որը համապատասխանում է գործող օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասին):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: