Լրահոս
Հասարակական
18:50
10.07.22
330

30-ամյա վարորդը Chrysler-ով հայտնվել է ձորում

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի հարևանությամբ ավտոմեքենան ընկել է ձորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Ա. Գ.-ն է: