Լրահոս
Քաղաքական
20:16
11.06.25
176

3 ամսվա աշխատանքը նույնիսկ երկու տարում չկարողացան անել. Արթուր Չախոյան

Img default alt hy

Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրել է․

«Տիգրան Ավինյանին զեկուցած 3 ամսվա աշխատանքը նույնիսկ երկու տարում չկարողացան անել, ու տեսնում եք, թե ինչպես են քաղաքապետին «հույս ունենք»-ով զեկուցում։ Այդպես էլ Երևանը ղեկավարում են՝ անհույս կերպով։

Տիգրան Ավինյա՛ն, քեզ զեկուցել էին, որ 5-6 ամսում «Դավիթ Անհաղթի» զբոսայգին ամբողջությամբ բարեկարգված կլինի։

5-6 ամսից արդեն մի քանի 5-6 ամիս անցել է, բայց այգին դեռ բարեկարգված չէ։ Եվ այս ամենը հաստատում է միայն մեկ բան՝ որ դու փուչիկ քաղաքապետ ես, որ թաղապետը քեզ ինչպես ուզի՝ այնպես էլ զեկուցում է»։