Լրահոս
Իրավական
17:46
25.11.25
116

29-ամյա երիտասարդի մոտ ապօրինի զենք է հայտնաբերվել

Img default alt hy

Արմավիրի մարզի պարեկները նոյեմբերի 24-ին Էջմիածնի Բաղրամյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ 29-ամյա վարորդի մոտ կա առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ:

Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ «Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։