Լրահոս
Հասարակական
17:11
14.07.25
131

2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Img default alt hy

Հուլիսի 10-ին` ժամը 15:30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրյա 46-ամյա քաղաքացու:

2023 թվականի հոկտեմբերի 25-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահ մարմինների կողմից ահաբեկչության, ծայրահեղականության մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։

Տղամարդու հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։