Լրահոս
Միջազգային
10:44
06.10.22
107

15 մարդ է զոհվել Հունաստանի ափերի մոտ

Img default alt hy

Առնվազն 15 մարդ Է զոհվել միգրանտներ տեղափոխող նավի խորտարկվելու հետեւանքով, որը տեղի Է ունեցել հունական Լեսբոս կղզու ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով առափնյա պահպանության ծառայությանը:

Նշվում Է, որ նավի վրա գտնվում Էին աֆրիկյան ծագում ունեցող շուրջ 40 մարդ: Բացի 15 զոհվածներից, եւս մի քանի մարդ համարվում Է անհետ կորած: Նավը ջրասույզ Է եղել ուժեղ քամու պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: