Լրահոս
Իրավական
15:04
11.07.25
107

130 միլիոն դրամ է փոխանցվել վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնաս. ՀՀ գլխավոր դատախազություն

Img default alt hy

2025 թվականի առաջին կիսամյակում, Արմավիրի մարզի դատախազության հսկողության ներքո քննվող քրեական վարույթների շրջանակներում, ընդհանուր առմամբ վերականգնվել է հանցագործությամբ պետությանը (համայնքին) պատճառված շուրջ 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 130 միլիոն դրամի վնաս, որն ամբողջությամբ փոխանցվել է վերականգնված միջոցների միասնական հաշվին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: