Լրահոս
Իրավական
14:20
10.01.26
300

10 եպիսկոպոսների հետ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը հակաիրավական, հակասահմանադրական, հակահայկական փաստաթուղթ է․ Մելոյան

Img default alt hy

Ի տարբերություն մեզ՝ հասարակ քաղաքացիների, ովքեր կարող են անել այն ամենը, ինչ օրենքը չի արգելում, վարչապետը և մյուս պաշտոնատար անձինք սահմանափակված են Սահմանադրությամբ և օրենքներով, գրել է  սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը։

«Նրանք կարող են անել միայն այն, ինչի համար ունեն հստակ իրավական լիազորություն։

ՀՀ վարչապետի կողմից ընդունվող փաստաթղթերի տեսակը սահմանված է մեր Սահմանադրությամբ եւ օրենքներով։

Տասը եպիսկոպոսների հետ վարչապետ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը որեւէ կերպ չի տեղավորվում այդ շրջանակում։ Սա հակաիրավական, հակասահմանադրական, հակահայկական փաստաթուղթ է»։

Տեսանյութը՝ այստեղ։