Լրահոս
Հասարակական
23:48
22.11.25
3 986

1 զոհ, 3 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Կիևյան կամրջի վրա

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա բախվել են «BMW» մակնիշի, «Nissan X-Trail» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել «BMW»-ի դիզվառելիքի արտահոսքը և տեղում  իրականացնում են հերթապահություն։

Բախման հետևանքով «BMW»-ն հայտնվել է կամրջի վրա տեղադրված երկաթե պաշտպանիչ խողովակի վրա։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մինչ դեպքի վայրում պարեկները սպասում էին քննչական խմբի ժամանմանը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։