Լրահոս
Քաղաքական
23:54
09.07.26
54

Մինչ ՀՀ-ում իշխանությունը զբաղված է հասարակական կառուցվածքի կազմաքանդմամբ, Բաքուն սկսել է պակիստանյան JF-17C կործանիչների շահագործումը․ Արա Պողոսյան

Img default alt hy

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ Հայաստանում իշխանությունը զբաղված է հասարակական կառուցվածքի կազմաքանդմամբ, Բաքուն սկսել է Պակիստանից գնված JF-17C Block 3 կործանիչների փորձարկումն ու շահագործման հանձնելը զինված ուժերում։

Ըստ աղբյուրների, պակիստանյան այս կործանիչները համալրված են AESA ռադարով, առաջադեմ էլեկտրոնային պատերազմի համակարգերով, ինֆրակարմիր որոնման սարքավորումներով և հեռահար «օդ-օդ» հրթիռներով:

Այսպիսի ավիացիայի առկայությունը Բաքվի զինանոցում փոխում է պատկերը ամբողջ Հարավային Կովկասում։ Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն։ Սա կարդալուց հետո հիմա կարող եք համեմատել, թե Փաշինյանը ինչ էր ցուցադրում մայիսին, և ինչ գին է արժենալու ռազմական բալանսի այսպիսի խախտումը»։