Լրահոս
Քաղաքական
21:30
16.11.24
248

Զառանցանք, անգրագիտություն, ղալաթ. պատերազմ՝ ազգային հիշողության դեմ

Արագածի գովքում Փաշինյանը պարտվում է Մասիսը գովերգած Շիրազին ու Չարենցին: 

Չնայած այսօր՝ կեսօրից առաջ, Փաշինյանը ֆեյսբուքյան լսարանին հիշեցրել է, որ Հայաստանի ամենաբարձր գագաթը Արագածն է, երևանցիներն ասում են՝ վարչապետից աշխարհագրական դասերի կարիք չունեն, լավ գիտեն, որ քառագագաթ լեռն է ամենաբարձրը հանրապետությունում: Բայց դա լավ իմացող մարդիկ՝ որպես սրբություն, միևնույնն է, պաշտում են  հայկական ինքնության խորհդանիշ Արարատը: