Լրահոս
Հասարակական
23:27
06.12.25
2 823

Յոթ Վերք եկեղեցին կապարակնքվեց՝ Փաշինյանի այցից առաջ ու հանձնվեց ԱԱԾ-ին

Img default alt hy

Գյումրիում  ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին՝ Փաշինյանի և ՔՊ-ականների այցին ընդառաջ։ Այս մասին հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։

«Յոթ Վերքի դռները կողպվեցին առաջին անգամ։ Խորանը ծածկվեց, լույսերն անջատեցին ու կապարակնքեցին բոլոր դռները․ քահանաները հեռացան եկեղեցուց։

Ոստիկաններն են հսկում հիմա Եկեղեցին, մինչեւ առավոտյան ՔՊ գրոհայինները կներխուժեն ու գռեհկաբար կծափահարեն իրենց բոսին»։

Հիշեցնենք՝ վաղը Յոթ Վերք եկեղեցում նախատեսված է պատարագ, որին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականները։

Նշենք, որ թեմի հոգևորականները հրաժարվել են կատարել հրահանգը և զեղչել Վեհափառի անունը, ըստ այդմ, պատարագը կմատուցի այլ  թեմի քահանա՝ ԱԱԾ-ի կողմից գրաքննված տեքստով։