Լրահոս
Հասարակական
18:05
06.09.22
144

Խոշոր ավտովթար` Սյունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը երեխաներ են

Img default alt hy

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Ռուբեն Բ․-ն Գորիս-Տեղ ավտոճանապարհի 18 կմ հատվածում իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմքեանայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և աջակողյան հատվածում կողաշրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռուբեն Բ․-ն, ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 16-ամյա Ռաֆիկ Մ․-ն, 16-ամյա Մանվել Կ․-ն, 15-ամյա Հայկ Կ․-ն, 16-ամյա Նարեկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։