Լրահոս
Հասարակական
23:39
07.07.25
173

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Img default alt hy

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 8-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի

Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի

Կոտայքի մարզի՝ Ջրառատ համայնքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: