Լրահոս
Հասարակական
16:00
02.11.24
342

Վթար՝ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ տուժածները հոսպիտալացվել են

Img default alt hy

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13:23-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են MAZ մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Ա․) և VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա.):

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, Վ. Ա․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. Վ. Ա․-ն և ուղևոր Ա․ Ե․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հնարավոր է սա 1 անձ, ավտոմեքենա and ճանապարհ նկարն է

Հնարավոր է սա 2 people նկարն է