Լրահոս
Միջազգային
10:10
16.07.26
155

ԱՄՆ-ը 25%-անոց մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներկրվող ապրանքների մեծ մասի համար․ Ռուբիո

Img default alt hy

Վաշինգտոնի վարչակազմը որոշել է 25% մաքսատուրք սահմանել Բրազիլիայից ԱՄՆ ներկրվող ապրանքների մեծ մասի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Այսօր [ամերիկացի] նախագահ [Դոնալդ] Թրամփը հանձնարարել է ԱՄՆ առևտրային բանակցությունների ներկայացուցչին 25% մաքսատուրք սահմանել բրազիլական ներմուծման մեծ մասի համար», - գրել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը X-ում։

Այս քայլի պատճառների մասին խոսելիս՝ Ռուբիոն պնդել է, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան «և նրա կառավարությունը բարեխղճորեն չեն բանակցել ԱՄՆ-ի հետ»։ «Նրա տնտեսական քաղաքականությունը վնասում է ամերիկացիներին և բրազիլացիներին, - կարծում է պետքարտուղարը։ - Վերջին մեկ տարվա ընթացքում Լուլա դա Սիլվան իր ինքնասիրությունը վեր է դասել բրազիլացի ժողովրդի բարեկեցության համար գործարք կնքելուց, և այս մաքսատուրքերը դրա վճարն են»։