Լրահոս
Մամուլի տեսություն
09:37
16.07.26
68

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

 ԹՐԻՓՓ նախագծի իրականացման նպատակով ստեղծված հիմնադրամը ղեկավարելու է Կոնստանտին Սոկոլովը, որը «ՄՏՍ Հայաստան» ընկերության նոր սեփականատերերից է:

«Ժողովուրդ»

Տիգրան Ավինյանի և նրա կնոջ՝ Մարիամ Պահլավունու  2025 թ-ի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 62 մլն 647 հազար 821 դրամ։

«Հրապարակ»

ՔՊ-ում կարծում են, որ պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջադրված 4 թեկնածուներից Սասուն Միքայելյանն է անցնելու՝ Փաշինյանը նրան բերում է իր ձեռքի տակ, որ հարկ եղած դեպքում մի sms-ով ազատվի նրանից։ 

«Ժողովուրդ»

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունով հայտարարագրվել էր 567 հազար 463 դրամ գնահատված արժեքով նվեր՝ մասնավոր ինքնաթիռով թռիչք դեպի Լոնդոն։ Նվերը տրամադրվել էր «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից՝ բանկի մայր ընկերության՝ Lion Finance Group-ի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի առաջատար (FTSE 100) ինդեքսում ընդգրկվելու առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում։

«Հրապարակ»

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորները շարունակում են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել։ Նախօրեին ներկայացրեց Արթուր Դանիելյանը` արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի որդին:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ: