Լրահոս
Միջազգային
19:46
16.07.26
37

Եթե Մերցը ֆուտբոլիստ լիներ, նա կնստեր պահեստայինների նստարանին․ Սլոտերդայկ

Img default alt hy

Գերմանացի փիլիսոփա և հրապարակախոս Պետեր Սլոտերդայկը կարծում է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին պակասում է քաղաքական կոմպետենտությունը (իրավասությունը)։ Այս կարծիքը նա հայտնել է Focus ամսագրին տված հարցազրույցում։

Սլոտերդայկը հիշեցրել է, որ Մերցը մոտ 20 տարի չի մասնակցել երկրի քաղաքական կյանքին։ «Դա հաճախ է նկատելի լինում», - փաստել է հրապարակախոսը։ «Նա [Մերցը] չի հաղթահարում շատ իրավիճակներ այն բնականությամբ, որը բնորոշ է երկարամյա պրոֆեսիոնալին, և մշտապես սխալ շեշտադրումներ է անում։ Եթե Մերցը ֆուտբոլիստ լիներ, նա ավելի հաճախ կհայտնվեր պահեստայինների նստարանին», - կարծում է փիլիսոփան։

Մերցը 2000-2002 թվականներին ղեկավարել է ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի խորհրդարանական խմբակցությունը։ Հետագայում Անգելա Մերկելի հետ տարաձայնությունների պատճառով նա հեռացել է քաղաքականությունից և աշխատել, ի թիվս այլ վայրերի, նաև ամերիկյան BlackRock ներդրումային ընկերությունում։ Մերցն ակտիվ քաղաքականություն է վերադարձել միայն այն բանից հետո, երբ Մերկելը 2018 թվականին հայտարարեց քրիստոնեական դեմոկրատների նախագահի պաշտոնից իր հեռանալու մասին։