Լրահոս
Հասարակական
21:15
16.07.26
58

Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին

Img default alt hy

Հուլիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց տանող հատվածում՝ կամրջի վրա, Երևանի բնակիչ 22-ամյա Մարատ Գ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։