Լրահոս
Հասարակական
18:00
16.07.26
460

9 կոկորդիլոս, 13 կարապ. քանի՞ կենդանի է Ծառուկյանի առանձնատնից տեղափոխվել գազանանոց և ի՞նչ կենդանիներ են դրանք

Img default alt hy

Կենդանիները «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ին ի պահ են հանձնվել քրեական վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների արդյունքում։ 

Տեղափոխվել է 3 առյուծ, 4 վագր, 9 կոկորդիլոս և 13 կարապ: Այս մասին «News.5tv.sm»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից.

«Ցավոք, տեղափոխված կենդանիներից մեկը՝ էգ առյուծը, թմրեցումից հետո չի արթնացել՝ տարիքով պայմանավորված առողջական խնդիրների պատճառով։

Տեղափոխված մյուս բոլոր կենդանիները բարեհաջող արթնացել են թմրեցումից։ Նրանց վիճակը բավարար է, ապահովված են համապատասխան պայմաններով և պատշաճ հսկողության ու խնամքի ներքո են»,- ասված է քաղաքապետարանի պատասխանի մեջ: